Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորներով 5 հազար ավտոմեքենաների մուտքը Ղարաբաղ
copy image url

Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորներով 5 հազար ավտոմեքենաների մուտքը Ղարաբաղ

Ներքին 3 տարի առաջ - 14:58 06-01-2022

Սուրբ Ծննդյան օրը ռուս խաղաղապահներն ապահովել են Ռուսաստանից և Հայաստանից ժամանած ուխտավորներով ավելի քան 5000 ավտոմեքենաների անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ամբողջ քրիստոնեական աշխարհի մեծ տոնի՝ Սուրբ Ծննդի տոնակատարության օրը ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ավելի քան 5000 ավտոմեքենաների անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ դիտակետերով և Լաչինի միջանցքով: Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը»։

Ամենից շատ դիտված