Ներքին 4 տարի առաջ - 10:34 18-01-2022

Ռուս խաղաղապահներն Ամարասի վանքում ապահովել են ավելի քան 100 ուխտավորի անվտանգությունը

Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովել է ավելի քան 100 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարասի վանք, որը գտնվում է ԼՂ սահմանազատման գծում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ժամանակակից ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով ռուս խաղաղապահների ուղեկցմամբ վանք ժամերգության են ժամանել ԼՂ քաղաքաների և հեռավոր շրջաների բնակիչներ, ինչպես նաև ուխտավորներ Հայաստանից։

«Ռուս խաղաղապահներն իրականացնում են Ամարասի վանական համալիր ժամանող ուխտավորների անվտանգության ապահովումը, վանքը գտնվում է սահմանազատման գծի մոտակայքում։ Այդ պատճառով անհրաժեշտ է խաղաղապահների ներկայությունը։ Բացի այդ, նախքան այցելությունը անձնակազմը ստուգում է վանական համալիրը` պայթյունավտանգ իրերի առկայությանը պարզելու նպատակով»,- ասել է խաղաղապահների ներկայացուցիչ Դմիտրի Օրլովը։

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողները պարբերաբար ապահովում են Մարտունու շրջանում գտնվող Ամարասի վանք այցելելու ցանկություն ունեցող ուխտավորների անվտանգությունը։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա