Ուղիղ եթեր
Ռուս խաղաղապահներն Ասկերանում 20 հա հողերի մշակման ժամանակ ապահովել են անվտանգությունը
copy image url

Ռուս խաղաղապահներն Ասկերանում 20 հա հողերի մշակման ժամանակ ապահովել են անվտանգությունը

Ներքին 3 տարի առաջ - 10:41 11-12-2021

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ասկերանի շրջանում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում 20 հա գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման աշխատանքների անվտանգությունը։

«Մարդասիրական արձագանքման կենտրոնը Ասկերանի շրջանում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովման միջոցառումներ է իրականացնում։ Քանի որ այդ տարածքը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մոտ, շրջանի վարչակազմը դիմել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Այս փուլում արդեն մշակվել է ավելի քան 20 հեկտար տարածք, ընդհանուր առմամբ պլանավորված է շուրջ 100 հեկտար տարածք մշակել», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Օլեգ Պերվիշովը։

Ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մեկ շաբաթում նախատեսել են ապահովել Ասկերանի շրջանում գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 100 հա–ի մշակման անվտանգությունը։

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները տարածաշրջանում անվտանգության ապահովման տարբեր խնդիրներ են կատարում, այդ թվում՝ քաղաքացիական անձանց գյուղատնտեսական, ինժեներական ու կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև ուխտավորների կողմից Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մերձակայքում գտնվող վանական համալիրներ այցելելիս:

Ամենից շատ դիտված

18:49 Ինչպես է Իսրայելն Իրանի ներսում ԱԹՍ-ներ արտադրել. Թեհրանն արձագանքել է
17:50 Առկա են տեղեկություններ, որ բազմաթիվ ԱԹՍ-ներ հարվածում են Իրանին հենց Ադրբեջանից
08:30 «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. Փաստ
17:55 Ոստիկանների մանկական կոմպլեքսները ցուցադրվում են լրագրողների վրա
21:20 Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ սպառնալիքներն ահագնացել են
00:04 Իսրայելական օդուժը իրանական երկնքում իրեն լրիվ տեր ու տիրական է զգում. Իրանը պարտվում է
18:58 100%-ով վնասված են բոլոր ցանքատարածությունները. Ոսկեհասկի գյուղապետ
18:30 Իմ ներվերը միշտ ամուր ա․ հարված չեք տեսել դեռ ուրեմն․ լրագրողին հարվածած կարմիրբերետավորը՝ միջադեպի մասին
22:41 Ոստիկանապետի՝ պաշտոնից ազատման իրական պատճառների թելերը տանում են դեպի կոռուպցիոն գործընթացներ
09:10 Օգոստոսի 1-ից կտուժեն աղքատը, ներգաղթյալն ու տոկոսի տակ մնացածը