Ներքին 5 տարի առաջ - 15:16 27-05-2021

Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

Արցախի տարածքում ռազմական գործողությունների ավարտից հետո շփման գծին մոտ են հայտնվել գյուղատնտեսական նշանակության հողերի զգալի տարածքները: Հաշվի առնելով այն փաստը, որ տեղի բնակչությունը վախենում է նման տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնն անվտանգության ապահովման համար նրանցից դիմումներ է ընդունում, որոնք բավարարվում են ըստ առաջնահերթության: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ նախօրեին Հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողներն ապահովել են Նախիջևանիկ և Սարաղբյուր բնակավայրերի մոտակայքում հակահրդեհային գոտու ստեղծման աշխատանքների անվտանգությունը:

«Ռուս խաղաղապահները ապահովում են Արցախի Ասկերանի և Ակնայի շրջանների շփման գծի երկայնքով հակահրդեհային պաշտպանիչ գոտի ստեղծելու աշխատանքների անվտանգությունը»,-ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Պերեպելկինը և հավելել. «Տեղի բնակիչների խոսքով՝ այստեղ ամեն տարի խոտածածկի բռնկումներ են տեղի ունենում, և հակահրդեհային գոտու առկայությունը նվազագույնի կհասցնի կրակի անվերահսկելի տարածման ռիսկերը»:

«Մենք դիմեցինք ռուս խաղաղապահներին՝ հակահրդեհային գոտի բացելու նպատակով անվտանգություն ապահովելու խնդրանքով: Եվ այսօր մենք երախտապարտ ենք ռուս խաղաղապահներին՝ այն տրամադրելու համար »,-ասել է Սարաղբյուրի գյուղապետ Գարիկ Ալեքսանյանը:

«Խաղաղ կյանքը վերականգնելու, այդ թվում `Արցախի շփման գծի մերձակայքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում` դաշտերում և տնկարկներում ռուս խաղաղապահները մեծ աշխատանք են իրականացնում ականների վտանգները վերացնելու և տարածքը պայթուցիկ առարկաներից մաքրելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի