Արտաքին 4 տարի առաջ - 21:02 04-01-2022

Լեհաստանը հիմնական պարիսպ կկառուցի Բելառուսի հետ սահմանին

Լեհաստանի սահմանապահ ծառայությունը պայմանագրեր է կնքել կապալառուների հետ Բելառուսի հետ սահմանին հիմնական պարիսպ կառուցելու շուրջ, ասել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի փոխնախարար Մաչեյ Վոնսիկը։

Իր հերթին Լեհաստանի սահմանապահ ծառայության գլխավոր հրամանատարի տեղակալ Վիոլետա Գոժկովսկայան ասել է, որ արգելապատնեշի երկարությունը կկազմի 186 կիլոմետր։

Շինարարական աշխատանքները կիրականացվեն միաժամանակ չորս տեղամասերում։
Կառուցման համար կօգտագործվի պողպատ, դրանում նախատեսված է 22 դարպաս՝ կենդանիների հնարավոր միգրացիան ապահովելու համար։
Վոնսիկը հաստատել է, որ շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականի հունիսի վերջին:

Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Լեհաստանը որոշել է պաշտպանիչ կառույց ունենալ Բելառուսի հետ սահմանին, այն ունենալու է հինգ մետր բարձրություն, հագեցած կլինի գիշերային և ցերեկային տեսողության տեսախցիկներով, շարժման սենսորներով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում