Լեհաստանը կարող է փակել Բելառուսի հետ սահմանին երկաթուղային հաղորդակցությունը
copy image url

Լեհաստանը կարող է փակել Բելառուսի հետ սահմանին երկաթուղային հաղորդակցությունը

Արտաքին 3 տարի առաջ - 17:41 22-11-2021

Լեհաստանի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Աննա Միխալսկայան հաղորդել է, որ այսօր հնարավոր է որոշում կայացվի Բելառուսի հետ սահմանին գտնվող «Կուզնիցա» երկաթուղային անցակետը փակելու մասին։

«Այս պահին «Կուզնիցա» երկաթուղային անցակետը գործում է: Այսօր որոշում կկայացվի՝ այն կփակվի՞, թե՞ ոչ»,- նշել է նա՝ հավելելով, որ հարցի լուծումը ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկիի իրավասության ներքո է։