Ավելին 4 տարի առաջ - 11:47 19-07-2022

Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը

Իսպանիայում անտառային հրդեհների մարմանը խանգարում է անոմալ շոգը։ Հրդեհն արդեն ընդգրկել է ավելի քան 20 հազար հեկտար անտառածածկ տարածք, արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են մեկ զոհի մասին: Մադրիդի և Գալիսիայի միջև երկաթուղային հաղորդակցությունը ստիպված դադարեցվել է գծերին մոտեցող հրդեհի պատճառով։ Գնացքի ուղևորները տեսանկարահանել են ճանապարհի երկու կողմերում բոցավառվող անտառը։ Եվրոպական երկրները մեկը մյուսի հետևից եղանակի վտանգավորության «նարնջագույն» մակարդակ են հայտարարում, մինչև հաջորդ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը կտատանվի +40-ի սահմաններում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան