Ֆինլանդիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը ՌԴ-ի հետ
copy image url

Ֆինլանդիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը ՌԴ-ի հետ

Արտաքին 3 տարի առաջ - 14:43 25-03-2022
Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև Allegro արագընթաց գնացքներով երկաթուղային հաղորդակցությունը մարտի 28-ից դադարեցվում է, հաղորդել է Helsingin Sanomat պարբերականը։

Ֆինլանդիայի եվրոպական և սեփականության կառավարման հարցերի նախարար Տյուտտի Թուպպուրայնենի խոսքով, Allegro գնացքների հետագա շահագործումը «նպատակահարմար չէ»։

Մարտի 1-ին երկաթուղային VR Group կոնցեռնը, որը պատասխանատու է Allegro-ի շահագործման համար, արդեն հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ համագործակցության դադարեցման մասին՝ Ուկրաինայում պատերազմի հետևանքով սահմանված պատժամիջոցների պատճառով։ Այդ ժամանակ հայտարարվել էր, որ Allegro գնացքներն առայժմ կշարունակեն գործել՝ ապահովելու համար ֆինների վերադարձը Ռուսաստանից հայրենիք։

Ձեզ գուցե հետաքրքրի