Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:13 29-12-2021

Հնդկաստանի քրիստոնյաները ենթարկվում են բռնության, ձերբակալությունների և սոցիալական բոյկոտի․ NYT

Հնդկաստանի քրիստոնյա կրոնական փոքրամասնությունը, կապված հնդիկ ազգայնականների շրջանում արմատական ​​տրամադրությունների տարածման հետ, որը սնուցվում է երկրում իշխող կուսակցության կողմից, բախվեց բռնության աննախադեպ արշավի։ Այս մասին հաղորդվում է New York Times-ի հոդվածում։

«Ես հինգ կամ վեց անգամ հարվածեցի հովիվին և անսահման հաճույք ստացա դրանից», - ասում է իշխող Բհարաթիա Ջանատա (Հնդկական ժողովրդական կուսակցություն) կուսակցության երիտասարդական թևի համակարգող Ռահուլ Ռաոն:

Հոգևորականների վրա հարձակման համար Ռաոն ձերբակալվել է ոստիկանների կողմից, բայց շուտով ազատ է արձակվել համակուսակցականների կողմից հավաքագրված գրավի դիմաց։ Ինդորե քաղաքում ազգայնականների արշավից հետո սադրիչները չեն ձերբակալվել, այլ հոգևորականներ են ձերբակալվել, որոնց կասկածում էին բնակչությանը ապօրինի մկրտելու մեջ։

Հատկապես ուժեղ են բռնությունները հյուսիսային Հնդկաստանի քրիստոնյաների հանդեպ, որոնք քվեարկել են վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորած Բհարաթիա Ջանաթա կուսակցության օգտին: Այնտեղ հատկապես տարածված են խտրականության ենթարկված ստորին կաստաների անդամների մկրտությունները: Ճնշումների պատճառով քրիստոնյաները ստիպված են հավաքվել ընդհատակում, և քանի որ որոշ պետություններ քրեականացրել են մինչև տասը տարվա ազատազրկում քրիստոնեությունը «ապօրինի ընդունելու» համար, եկեղեցական արարողություններն անցկացվում են գաղտնի: Նոր հավատքի ընդունումն արգելող օրենքներ ներկայումս ընդունվել են 10 շրջաններում, այդ թվում՝ Ուտար Պրադեշ նահանգում, որն ունի 200 միլիոն բնակչություն: Միևնույն ժամանակ, քրիստոնեություն ընդունած շատ մարդիկ բախվում են սոցիալական բոյկոտի․ նրանց թույլ չեն տալիս մտնել հինդուիստների տներ և արգելում են մոտենալ ջրհորներին:

Հրատարակությունը նշում է, որ եկեղեցիների և քրիստոնյաների վրա հարձակումները հաճախ համակարգում է «Ռաշտրիա սվայամսևակ սանգհ» շարժումը, որն ունի մի քանի միլիոն անդամ, և որի ծայրահեղ աջ գաղափարախոսությունը դրված է ներկայիս իշխող կուսակցության հիմքում։

Հնդկաստանում ապրում է 27,8 միլիոն քրիստոնյա (երկրի ընդհանուր բնակչության 2,3%-ը): Մասնավորապես, նրանք մեծամասնություն են կազմում Նագալենդ, Միզորամ և Մեղալայա նահանգներում։ Բողոքական միսիոներների գործունեության արդյունքում կրոնափոխների մեծ թվից բացի, Կերալա նահանգում 4-րդ դարից սիրիական ուղղափառ ավանդույթ կա, ըստ լեգենդի, որը Հնդկաստան է բերել հենց Թոմաս առաքյալը։ Չնայած այն հանգամանքին, որ քրիստոնեությունն իր հնության և բազմաքանակության չափով հանդիսանում է երկրի ավանդական կրոնը, վերջին շրջանում ազգայնական տրամադրությունների սրման պատճառով հաճախակիացել են այս կրոնական փոքրամասնության նկատմամբ բռնության դեպքերը, եկեղեցական կազմակերպություններն ու միսիոներները սկսել են ավելի հաճախ հանդիպել պետական ​​և հասարակական ընդդիմության: Օրինակ, ըստ Persecution Relief կազմակերպության զեկույցի, քրիստոնյաների դեմ հանցագործությունների թիվը 2016-ից 2019 թվականներին աճել է 60%-ով: