Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:07 27-12-2021

Արման Թաթոյանն այցելել է «Շիրակացու ճեմարան»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ Արման Թաթոյանը ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել ճեմարանում, հանդիպում է ունեցել տնօրինության հետ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

«Պաշտպանը հետաքրքիր քննարկում է ունեցել նաև ճեմարանի սաների հետ:

Արման Թաթոյանը նրանց ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի դերն ու գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել է համացանցում հնչող վիրավորանքների ծավալների ու աճի վտանգավոր միտումների թեմայի մասին:

Նա նշել է, որ չի կարելի վիրավորել մարդու արժանապատվությունը, դա տանում է լարվածության, առաջացնում է անհանդուրժողականություն: Պետք է մշտապես առաջնորդվել մարդու իրավունքների բարձր արժեքներով և հարգել յուրաքանչյուրի արժանապատվությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ սովորողները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերը ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանին:

Հանդիպման վերջում Արման Թաթոյանը հորդորել է ճեմարանի սաներին լավ սովորել և կարևորել այն, որ երեխաներին անհրաժեշտ է իրազեկել իրենց իրավունքների և այդ իրավունքների իրականացման հնարավորությունների մասին: Պաշտպանը շեշտել է, որ որակյալ կրթությունն է երաշխավորում պիտանի քաղաքացիներ պետության համար:

Նշվում է, որ ճեմարանի անձնակազմը և Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել երեխաների կրթության իրավունքի, ժամանակակից կյանքում կրթության դերի մասին:

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր