Արտաքին 4 տարի առաջ - 23:41 27-12-2021

Լեհաստանի նախագահը վետո է դրել ԶԼՄ-ների մասին օրենքի վրա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան որոշել է վետո դնել օրինագծի վրա, որն արգելում է ոչ եվրոպացիներին ունենալ լեհական հեռուստառադիոհեռարձակողների բաժնետոմսերի ավելի քան 49%-ը։ Ինչպես հայտնում է Euronews-ը, այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 27-ին։

Մասնավորապես, օրենքի ընդունումը թույլ չի տա ամերիկյան Discovery ընկերությանը տիրապետել լեհական TVN հեռուստաընկերության բաժնետոմսերին։

Euronews-ը նշում է, որ Դուդայի վետոյի որոշումը կայացվել է ԱՄՆ կառավարության ճնշման ներքո։ Օրինագծի նախաձեռնողները, որը ներկայացրել է իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությունը (PiS), պնդում են, որ ազգային անվտանգության և ինքնիշխանության համար կարևոր է, որ Եվրոպայից դուրս ոչ մի ընկերություն չունենա կարծիք ձևավորող լրատվամիջոցներ:

Լեհաստանի բնակիչները դա դիտել են որպես TVN24-ի երեկոյան լուրերը արգելափակելու փորձ։ Բողոքի ակցիաներ են կազմակերպվել՝ ի պաշտպանություն խոսքի ազատության և հեռուստաընկերության։

TVN-ը գնահատվում է 3 միլիարդ դոլար։

Ավելի վաղ Լեհական գյուղացիական կուսակցության սենատոր Յան Ֆիլիպ Լիբիցկին հայտարարել էր, որ Լեհաստանի դուրս գալը կամ դուրս մնալը Եվրամիությունից ողբերգություն կլինի երկրի համար։

Քաղաքական գործիչը կարծում է, որ այս սցենարով երկիրը կարող է ընկնել Ռուսաստանի ազդեցության գոտի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը