copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:01 27-05-2022

Ռուսաստանը և Չինաստանը վետո են դրել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացմանը վերաբերող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա

Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւը։

Միաժամանակ փաստաթղթին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի մնացած բոլոր 13 երկրները՝ ներառյալ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչները։

Փաստաթուղթը նախատեսում էր Հյուսիսային Կորեա նավթի և նավթամթերքների մատակարարումների կրճատում, ինչպես նաև Փհենյան՝ հանքային վառելիքի ու նավթի արտահանման արգելք։

ԱՄՆ-ը, բացատրելով պատժամիջոցների խստացման անհրաժեշտությունը, հղում է արել Անվտանգության խորհրդի 2017 թվականի որոշմանը, որում ասվում է, որ եթե ԿԺԴՀ-ն շարունակի բալիստիկ հրթիռների արձակումը, ապա Անվտանգության խորհուրդը միջոցներ կձեռնարկի նավթի արտահանման հետագա սահմանափակման համար։

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ «ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը փակուղի տանող ճանապարհ է»։