Արտաքին 4 տարի առաջ - 13:12 27-12-2021

Շրի Լանկան ծրագրում է իրանական նավթի համար վճարել թեյով

Շրի Լանկան ծրագրում է Իրանից ավելի վաղ ներկրված նավթի դիմաց գոյացած պարտքը մարել թեյով, ասել է կառավարության անդամը։

Ռամեշ Պատիրանան ասել է, որ իր երկիրը հույս ունի ամեն ամիս 5 միլիոն դոլարի թեյ ուղարկել Իրան՝ 251 միլիոն դոլար պարտքը մարելու համար:

Շրի Լանկան արտաքին պարտքի և արտարժույթի հետ կապված լուրջ ճգնաժամի է բախվել, որը սրվել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ զբոսաշրջիկների եկամուտների նվազման պատճառով:

Երկրի թեյի հարցերով խորհրդի անդամն ասել է, որ սա արտաքին պարտքի մարման համար թեյի փոխանակման առաջին դեպքն է:

Պատիրանան ասել է, որ վճարման այս եղանակը չի խախտի ՄԱԿ-ի կամ ԱՄՆ-ի պատժամիջոցները, քանի որ թեյը դասակարգվել է հումանիտար նկատառումներով օգտագործվող սննդամթերքների շարքին, և սև ցուցակում ընդգրկված իրանական որևէ բանկ չի ներգրավվի:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ