Ներքին 4 տարի առաջ - 10:34 27-12-2021

Էստոպել. ինչպես Նորվեգիան զրկվեց Դանիային պահանջներ ներկայացնելու հնարավորությունից. Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արթուր Ղամբարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ զուգահեռներ տանելով Դանիայի ու Նորվեգիայի կոնֆլիկտի հետ։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Այնքան պարզ է, որ «666» հազարի արտացոլանքը, ի հակառակ մեր միջազգային իրավունքի և տեսության լավագույն մասնագետներ Լևոն Գևորգյանի, Տարոն Սիմոնյանի, «կանգառ» ճիչերի, իր պարբերաբար և գիտակցված հայտարարություններով, փորձում է ձևավորել իրավական էստոպել (estoppel), որը կզրկի ապագայում համապատասխան տարածքների նկատմամբ նույնիսկ իրավական պահանջի փոքր հնարավորությունից:

Մենք առաջին կուրսեցիներին ենք նույնիսկ սովորեցնում էստոպելի էությունը և, որպես օրինակ, բերում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի Արևելյան Գրենլանդիայի գործը, որով Նորվեգիայի նախարարի արած հայտարարությունը, այն մասին, որ ճանաչում են Գրենլանդիայի` Դանիային պատկանելը, դիտարկեց որպես էստոպել, ինչի արդյունքում Նորվեգիան զրկվել է Գրենլանդիայի պատկանելիության վերաբերյալ Դանիային պահանջներ ներկայացնելու հնարավորությունից Eastern Greenland case (Denmark v Norway) (Merits) [1933] PCIJ (ser A/B) No 53: Էստոպելի մասինտե՛ս Պետության և իրավունքի տեսություն: Ուսումնական ձեռնարկ / Հեղ. խումբ; Գիտ. խմբ` Ա. Ղամբարյան, Մ. Մուրադյան. 3 -րդ լրամշակված հրատ.-Եր.: Լուսաբաց, 2018»,- գրել է Ղամբարյանը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն