Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:43 25-12-2021

Բժիշկը մթերքներ է անվանել, որոնք լրացնում են ձմռանը վիտամին D-ի պակասը

Ձմռանը վիտամին D-ի պակասը հնարավոր է լրացնել ձկան յուղի, ձողաձկան լյարդի և սկումբրիայի միջոցով, ասել է սննդաբան Միխայիլ Գինզբուրգը «Ժողովրդական նորություններ» պարբերականին տված հարցազրույցում։

Մասնագետի խոսքով, վիտամին D-ն դանդաղեցնում է ծերացումը, նպաստում է սրտանոթային համակարգի ճիշտ աշխատանքին և պաշտպանում է իմունային համակարգը։

«Վիտամին D-ն շատ բազմագործոն հորմոն է, որն օրգանիզմում արտադրվում է արևի լույսի ազդեցությամբ: Սակայն, իրականությունն այն է, որ շատ հաճախ այն չի բավարարում, հատկապես ձմռանը»,- բացատրել է Գինզբուրգը:

Վիտամինի պակասը լրացնելու համար անհրաժեշտ է ուտել դրանով հարուստ մթերքներ, պարզաբանել է նա։

«Օրինակ՝ ձկան յուղ կամ ձողաձկան լյարդ։ Սակայն, քչերն են օգտագործում այս մթերքները: Առավել հայտնի է մթերքների հաջորդ խումբը՝ ճարպոտ ծովային ձուկ, ինչպիսին է սկումբրիան: Այն պետք է ուտել շաբաթական 3-4 անգամ։ Այս խմբում է նաև ձկնկիթը, սակայն այն նույնպես քչերն են կանոնավոր օգտագործում»,- ասել է սննդաբանը։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
22:06 Ո՞վ է ստիպել. գործարարը հրաժարվել է ՔՊ պատգամավորի դեմ հայցից, որով գումար էր պահանջում