Արտաքին 4 տարի առաջ - 09:23 07-12-2021

Մթերքներ, որոնք կարող են օգտակար լինել COVID-19-ից հետո

Հետքովիդային համախտանիշը բարդ պատմություն է. երկարատև թուլություն, հիշողության հետ կապված խնդիրներ, մազաթափություն, համ ու հոտի բացակայություն: Հիվանդությունից արդեն ապաքինված որոշ մարդկանց թվարկված երևույթները երկար են ուղարկցում: Կորոնավիրուսից վերջնականապես ապաքինվելուն կարող է նպաստել ճիշտ սննդակարգը։ Ֆոտոշարքի լուսանկարներում մթերքներ են, որոնք կարող են օգտակար լինել COVID-19-ից հետո։

Կորոնավիրուսից հետո առողջության վերականգնումը պետք է սկսել ցինկով հարուստ մթերքներով, որոնցից է տավարի միսը, ավելի ստույգ, դրանից պատրաստված արգանակը։ Արժե ուշադրություն դարձնել նաև հատիկաընդեղեններին, ինչպիսիք են լոբին կամ ոսպը։

Հետքովիդային համախտանիշը կարելի է հաղթահարել նաև յոդի օգնությամբ։ Դրանով հարուստ են հապալասը, ջրիմուռները, խուրման։ Սննդակարգում նաև պետք է B խմբի վիտամիններով հարուստ մթերքներ և բավարար քանակությամբ սննդային մանրաթելեր ներառել. դրանց պարունակությունը բավականին բարձր է վարսակի, հնդկաձավարի, բրնձի և գարու մեջ: Մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ բանջարեղեն և միրգ ուտել՝ չմոռանալով ձկան մասին, որը պարունակում է Օմեգա-3 կարևոր տարրը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
22:06 Ո՞վ է ստիպել. գործարարը հրաժարվել է ՔՊ պատգամավորի դեմ հայցից, որով գումար էր պահանջում