Ավելին 4 տարի առաջ - 20:21 21-12-2021

Տղամարդը մոլագարի մասին ֆիլմ է դիտել և պարզել է, որ հանդիպում է նրա զարմուհու հետ

Անգլիայի բնակիչը որոշել է իր ընկերուհու հետ սերիական մարդասպանի մասին վավերագրական ֆիլմ դիտել և պարզել է, որ իր սիրելին նույն մոլագարի զարմուհին է, այս մասին բրիտանացին պատմել է Reddit պորտալում։

Տղամարդու խոսքով՝ իրենք սկսել են հանդիպել վերջերս։ Շփման ընթացքում բրիտանացին իմացել է, որ երկուսին էլ դուր է գալիս մարդասպանների մասին վավերագրական ֆիլմեր դիտելը։

«Ես առաջարկեցի դիտել մի ֆիլմ, որը պատմում էր իմ երկրում տեղի ունեցած ամենասարսափելի հանցագործությունների մասին»,- պատմել է նա։

Հրապարակման հեղինակի խոսքով՝ ֆիլմը բավականին մռայլ է ստացվել, սակայն դա բոլորովին չի անհանգստացրել իր ընկերուհուն։ Ճիշտ է, բրիտանացին դիտման ընթացքում հետաքրքիր դետալ է նկատել՝ մարդասպաններից մեկը, որի մասին խոսում էին ժապավենում, նույն ազգանունն ուներ, ինչ բրիտանացու սիրելին։

«Ես նման մի կատակ արեցի․ «Հա-հա, նա քո ընտանիքի՞ց է», ինչին նա պատասխանեց. «Այո, սա իմ հորեղբայրն է»: Պատասխանն ինձ զարմացրեց, ես ցնցված էի»,- պատմել է տղամարդը։

Ավելի ուշ աղջիկն ասել է, որ այս փաստն իրեն չի անհանգստացնում, և իր հորեղբոր կատարած հանցագործությունների մանրամասներն իրեն հայտնի չեն։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի