Ուղիղ եթեր
Նիկոլ Փաշինյանի խնդիրները մանկությունի՞ց են. հոգեբան
copy image url

Նիկոլ Փաշինյանի խնդիրները մանկությունի՞ց են. հոգեբան

Միտք 3 տարի առաջ - 20:51 14-12-2021

Բազմաթիվ են եղել դեպքեր, երբ տարատեսակ ընդդիմադիր գործիչներին հրապարակավ նվաստացրել, ստորացրել ու այդ տեսանկարահանած հոլովակները տեղադրել են համացանցում։ Այս երևույթը հատկապես դարձավ սովորական Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։

Հարցեր են երբեմն առաջանում, թե ինչու են հրապարակավ նվաստացնում ընդդիմադիր գործիչներին, ո՞րն է այդ ամենի իրական մոտիվացիան, և ինչո՞ւ է համացանցում այն անգամ երբեմն դառնում ծաղրանքի պատճառ։

Բազմաթիվ օրինակներից փորձեցինք առանձնացնել մի քանիսը, երբ, օրինակ, Շուռնուխի գյուղապետի եղբայր Աշխարհապետ Աղաբեկյանին խոշտանգելով բերման ենթարկեցին, երբ նա թոքաբորբով հիվանդ էր, ու անկողնուց հանելով՝ բերման են ենթարկում։

Նմանատիպ դեպքերից է նաև Դոն Պիպոյի հայտնի ձերբակալությունը։ Այն ժամանակ Դոն Պիպոն ներկայանում է ոստիկանական բաժանմունք, քանի որ նրան կասկածում էին սպանության մեջ։ Այսինքն` քննությունից խուսափելու մտադրության կամ ոստիկաններին ընդդիմանալու մասին խոսք լինել չի կարող։ Սակայն տեսախցիկների ուղեկցությամբ Դոն Պիպոյին բառի բուն իմաստով «ծեփում են» գետնին ու ամենաստորացուցիչ մեթոդներով տանում են քննիչի մոտ այն դեպքում, երբ նա չէր փորձում դիմադրել ոստիկաններին, ոչ էլ փորձել է խուսափել քննությունից։

Իսկ այսօր ամբողջ համացանցը լցված էր ընդդիմադիր գործիչ Նարեկ Սամսոնյանի ստորացուցիչ ձերբակալության տեսանյութով, այն դեպքում, երբ ըստ պաշտպան Ռուբեն Մելիքյանի՝ խուսափելու հավանականությունը զրոյական է եղել, իսկ Սամսոնյանին խայտառակ ու ցուցադրական ձևով, մի քանի տասնյակ ոստիկանով բռնում են՝ իբր քննիչին ներկայացնելու համար։ Այն քննիչին, որի մոտ նա հենց այդ պահին ուղևորվում էր։

Իրականում այս դեպքերը ոչ թե ապացուցում են, որ դրանով իշխանությանը ցանկացած մերժողի ձեռքերը կարող են շղթայել, այլ, որ այս ամենի իրական պատվիրատուն գուցե խնդիրնե՞ր ունի և բավարարվում է իրեն քննադատողներին՝ այդ տեսանյութերը նայելով ստորացնել։

Oragir.news-ը փորձեց հոգեբան Արկադի Մեհրաբյանից պարզել, թե որ դեպքերում են մարդիկ իրենց թշնամիների անհաջողությունների վրա ուրախանում, և արդյո՞ք դա չի դիտարկվում որպես հոգեկան առողջության խանգարման ձև։

Ըստ հոգեբանի՝ դա բնավորություն է, հետևանք է ինքնահաստատված չլինելու։ Համեմատության մեջ եթե դնում ես քեզ, քո ձեռքբերումները, հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ այդպես է, կամ եթե այլ խնդիրներ են ունենում, դրվագային, այո՛, ուրախանում են, բայց դրանից իր խնդիրը չի լուծվում։ Այսինքն` իր մոտեցումն էլ, արժեհամակարգն էլ, մտածելակերպն էլ պետք է փոխվի, այսինքն` դա իր համար դրական հույզի աղբյուր պետք է չլինի։ Դրական հույզն էլ այն է, ինքն իրապես լավ է։ Այստեղ ռացիոնալ պոզիտիվ մտածելակերպի և ինքնախաբեության տարբերությունն է։ Օրինակ՝ հիմա, եթե տեսնում ենք՝ ինչ լավ բան է հեռախոսը, այն զանգում է, և ինչ լավ բան է, որ կապի մեջ ենք մտնում, մարդկանց նայում, սակայն կասենք էլ, թե ինչ վատ բան է ճառագայթումը։ Ուրեմն ինքնախաբեություն պետք չի անել, եթե ճաքած է էկրանը, պետք չի ասել՝ չէ, ճաքած չի։ Չպետք է գտնել դրական բաներ, երբ նայում ես մարդու անհաջողությանը ու դրանից լավ ես զգում, դե կարող ես դրվագային լավ զգալ, բայց դա ինքնախաբեություն է, իրական դրական էմոցիա չէ, իսկ եթե վատ անհաջողության արդյունքում դու հաջողություններ ես ունենում, կոպիտ ասած՝ պատերազմը եթե մենք հաղթեինք, կուրախանայինք, եթե մենք չենք հաղթել ու տխրել ենք, դա էլ ա նորմալ»,- ասաց նա։

Երևակայական մակարդակում սպասել ինչ-որ մեկի անհաջողությանը, դրանով լավ զգալը, փաստորեն, ինքնախաբեության է նման՝ քան իրատեսական ռացիոնալ գնահատականի։ Նշանակում է, որ երբ մարդ նման գործելաոճ է ունենում, ուրեմն նա այնքան անբավարար ու հուսահատ վիճակում է, որ ուրիշ բան չի գտնում ուրախանալու համար ու այդպիսի բաներով է բավարարվում։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:05 Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը. Փաշինյան
22:13 Հյուսիսից ստացած դասական «մետոդիչկայով» որոշել է հայաստանյան ներքին օրակարգերին խառնվել, թե բա՝ «մենք մեր ձևով ենք միջամտելու»
18:45 Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին
20:48 Էֆենդի Փաշինյանը փորձում է ձերբակալել համայն հայության իրական պաշտպան Սամվել Կարապետյանին. Մարգարիտա Սիմոնյան
18:02 Քիչ առաջ Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին
22:25 Սևանում որ լկտիաբար քեֆեր էիք անում, ո՞ւմ փողերով ա կառուցվել. մենք էի՞նք չակերտավոր բարերարը. Կարեն Կարապետյան
21:55 Ծանոթացեք, դուք ձեր «վռչոյին» լավ չէիք ճանաչում. իրականը շատ ավելի վատն է. Ռուբեն Մխիթարյան
12:50 Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանի կինը 2024-ին արտադրված BMW է գնել 
19:15 Երկրի գլխավոր այսահարը, «խավարի իշխանը»... մեկ բառով՝ ազգի թշնամի. Գուգարաց թեմի առաջնորդ
23:12 Սյունիքի մարզում գյուղապետը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանացել կնոջ եղբայրը

Ձեզ գուցե հետաքրքրի