Երևան +20°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:44 14-12-2021

Մադրիդում մահացած են գտել հայտնի դերասանուհուն

Իսպանացի դերասանուհի Վերոնիկա Ֆորկեին մահացած են գտել Մադրիդի իր տանը։ Այս մասին հաղորդել է El Mundo թերթը։

Նշվում է, որ բժիշկները, որոնց կանչել են դեպքի վայր, չեն կարողացել փրկել 66-ամյա Ֆորկեին։

Ենթադրվում է, որ Վերոնիկայի մահվան պատճառը եղել է ինքնասպանությունը։ Հայտնի է, որ դերասանուհին վերջերս տառապել է ընկճախտով։ Իր ճնշված վիճակի պատճառով նա լքել է Masterchef հեռուստածրագրի իսպանական խոհանոցի մասին նկարահանումները:

1981 թվականից նա ամուսնացած էր ռեժիսոր Մանուել Իբորայի հետ, զույգն ունի դուստր։

Ամենից շատ դիտված