Երևան +15°
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 22:07 13-12-2021

Գիտնականները պարզել են, որ տապակած սնունդը նվազեցնում է մտավոր ճկունությունը

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ տապակած մթերքները բացասաբար են անդրադառնում մարդու ուղեղի աշխատանքի վրա։ Այս մասին հայտնում է People's News-ը՝ հղում անելով Al Arabiya-ին։

Ըստ հետազոտության՝ ուղիղ կապ կա ուղեղի առողջության և տապակած մթերքներ օգտագործելու միջև: Այսպես պատրաստված սնունդը նպաստում է դեպրեսիայի զարգացմանը և բացասաբար է անդրադառնում մտքի ճկունության վրա։ Նման ազդեցություն ունեն օսլա և ածխաջրեր պարունակող ապրանքները՝ հացը, մակարոնեղենը։

Մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքները նույնպես վնասակար են ուղեղի համար։ Դրանց մշտական ​​օգտագործումը հանգեցնում է գլյուկոզայի ավելցուկի, իսկ դա խաթարում է հիշողությունը։

Ամենից շատ դիտված