Ներքին 3 տարի առաջ - 19:17 28-08-2023

«Արմավիր» ՔԿՀ բերած տապակած հավի ոսկորների մեջ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել

Քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և այլ արգելված իրերի ներթափանցման դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված տեղեկությունները, օգոստոսի 25-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Գ.Մ.-ի կողմից կալանավորված անձ Ն.Ս.-ի անվամբ բերված հանձնուքը: Այս մասին հայտնել է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։

«Արդյունքում՝ հանձնուքում առկա տապակած հավի ոսկորների միջից հայտնաբերվել է ընդհանուր 2,43 գրամ կասկածելի զանգվածներով 8 պոլիէթիլենային փաթեթ: Փաթեթներից երեքում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1,2 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգվածներ, իսկ հինգում՝ կոկաին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1,23 գրամ քաշով, սպիտակ զանգվածներ:

Դեպքից անմիջապես հետո քրեակատարողական ծառայողները ոչ նախատեսված խուզարկություն են իրականացրել վերոնշյալ կալանավորված անձ Ն.Ս.-ի խցում, ինչի արդյունքում պահարանի վրա դրված պլաստմասե տարայից հայտնաբերվել է 3 թղթե փաթեթ, իսկ պահարանի մեջ պատրաստված թաքստոցից՝ բջջային հեռախոս և բաժանորդային քարտ: Փաթեթներում առկա են եղել ընդհանուր 1,55 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող, սպիտակ զանգվածներ:

Կալանավորված անձ Ն.Ս.-ն բանավոր հայտարարել է, որ իրեն պատկանում են միայն բջջային հեռախոսն ու բաժանորդային քարտը, իսկ նույն խցում պահվող մեկ այլ կալանավորված անձ՝ Գ.Ն.-ն, խոստովանել է, որ հայտնաբերված զանգվածները պատկանում են իրեն:

Հանձնուք բերած քաղաքացի Գ.Մ.-ն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից ձերբակալվել է և հայտնաբերված բոլոր զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը