Ներքին 4 տարի առաջ - 22:33 12-12-2021

Իտալական Rai 1 հեռուստաընկերությունն արցախյան պատերազմի մասին ֆիլմ է պատրաստել

«Իտալիայի Rai 1 հեռուստաընկերության բարձր պրոֆեսիոնալ հայտնի լրագրող Ստեֆանիա Բատիստինին ծավալուն ֆիլմ է պատրաստել, և հեռուստաընկերությունը ցուցադրել է ֆիլմը, որ վերաբերում է անցյալ տարվա արցախյան պատերազմին, պատճառներին ու հետևանքներին»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ադրբեջանական զինծառայողները կատարել են վայրագություններ՝ հայերի գլխատման դեպքեր, կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասերն ու դա անում էին բաց դեմքերով՝ վստահ լինելով, որ չեն պատժվելու: Այնուհետև, նրանք այդ մասին տեսանյութերը կամ լուսանկարները տարածում էին սոցիալական ցանցերում՝ հակական միջավայրում տարածելով բռնության տեսարաններ, իսկ իրենց մոտ արժանանում խրախուսանքի:

Պատերազմի ժամանակ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ահաբեկիչներ, կիրառվել են քիմիական էլեմենտներ պարունակող (ենթադրաբար՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող) զենքեր:

Պատերազմական այս հանցանքները, դաժանությունները ծնելու են նոր՝ ավելի ծանր հանցանքներ դրանք կազմակերպողների ու կատարողների անպատժելիության դեպքում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ֆիլմում խոսել է նաև պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների մասին, ցույց է տվել պատերազմական հանցանքների ապացույցները: Խոսել է նաև միջազգային կառույցների խիստ անհամաչափ արձագանքի մասին, ինչպես նաև այն մասին, որ այս ամենը հանգեցրել է էթնիկ զտումների Արցախում, ցեղասպան քաղաքականության հետևանք է:

Մեկ ժամանոց տեսաֆիլմի մի հատվածը ներկայացնում ենք թարգմանությամբ»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ