Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 07:40 09-12-2021

Քաղաքական ու քարոզչական աջակցություն է խնդրել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նշենք, որ այս նիստերին մասնակցում են բացառապես այնպիսի քաղաքական ուժեր, որոնք հնարավոր ամեն առիթ փնտրում են Փաշինյանի հետ համագործակցելու համար։

«Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած օրակարգի բավականին հագեցածությանը, շաբաթօրյա հանդիպման հիմնական առանցքը կազմել են սահմանազատման ու սահմանագծման հետ կապված հարցերը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը հանդիպման մասնակից քաղաքական ուժերից առաջիկայում սպասվող զարգացումների հետ կապված քաղաքական ու քարոզչական աջակցություն է խնդրել։

Իր խոսքում նա մանրամասնել է, որ սահմանազատման գործընթացի և ճանապարհների հնարավոր ապաշրջափակման ֆոնին իրեն «պադդերժկա» է հարկավոր, այդ թվում՝ նաև սոցիալական հարթակներում։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ