Ուղիղ եթեր
ՀՀ նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Ազգային պատկերասրահում դիտել են «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը
copy image url

ՀՀ նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Ազգային պատկերասրահում դիտել են «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը

Ներքին 3 տարի առաջ - 10:59 06-12-2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, դեկտեմբերի 5-ին այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ, դիտել «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը։

Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, որում նաև նշված է, որ ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանում Իտալիայի դեսպանության և Պոմպեյի հնագիտական արգելոցի համագործակցությամբ և կգործի մինչև 2022 թ. հունվարի 16-ը;

Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի ուղեկցությամբ, շրջել են ցուցասրահներում և ծանոթացել հռոմեական հնագույն քաղաքի հնագիտական ցուցանմուշներին: Դրանց թվում են մեր թվարկության առաջին դարում Վեզուվի ժայթքման հետևանքով կործանված հռոմեական քաղաքի՝ Պոմպեյի առօրյան, նիստուկացը, բարքերն ու սովորույթներն արտացոլող կենցաղային իրեր, մարմարե ու բրոնզե արձանիկներ, ոսկե, արծաթե զարդերը, որմնանկարների բեկորները և եզակի այլ նմուշներ:

Մշակութային շրջայցից հետո նախագահ Սարգսյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկում է ունեցել Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համատեղ մշակութային ծրագրերը շարունակելու շուրջ։

Ամենից շատ դիտված

16:05 Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը. Փաշինյան
08:30 «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. Փաստ
00:04 Իսրայելական օդուժը իրանական երկնքում իրեն լրիվ տեր ու տիրական է զգում. Իրանը պարտվում է
18:02 Քիչ առաջ Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին
22:41 Ոստիկանապետի՝ պաշտոնից ազատման իրական պատճառների թելերը տանում են դեպի կոռուպցիոն գործընթացներ
12:50 Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանի կինը 2024-ին արտադրված BMW է գնել 
18:45 Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին
09:10 Օգոստոսի 1-ից կտուժեն աղքատը, ներգաղթյալն ու տոկոսի տակ մնացածը
11:17 Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել
22:47 Իրանի և Իսրայելի տարածաշրջանային կշիռն ու կարգավիճակը ենթարկվելու են խորը էվոլուցիայի