Ներքին 4 տարի առաջ - 23:30 05-12-2021

Եկեք փառաբանենք Լիլի Չուգասզյանին, ոչ բոլոր ազգերն ունեն նման մեծություններ. Հասմիկ Պապյան

Մետրոպոլիտեն օպերայի հայազգի աստղ Լիլի Չուգասզյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգը, որ կայացավ Ղազարոս Սարյանի անվան ստուդիայում, հետաքրքիր կառուցվածք ուներ: Գեղարվեստական համադրումը պատկանում էր Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին: Երեկոն վարում էր նրա ազգակիցներից արվեստաբան Սաթենիկ Չուգասզյանը, Լիլի Չուգասզյանին ներկայացնում էին մեծանուն երգչուհու զարմիկներ Լեւոն եւ Գարեգին Չուգասզյանները:
Երեկոյի ընթացքում ոչ միայն կատարվեցին Մետրոպոլիտեն օպերայի աստղի երգացանկի այցեքարտային ստեղծագործությունները, այլեւ բացառիկ արխիվային կադրեր ցուցադրվեցին: Հասմիկ Պապյանն ասաց, որ Լիլի Չուգասզյանի հոբելյանական երեկոն բացառիկ առիթ է գոնե երկու ժամով դառը իրականությունից կտրվելու համար. «Եկեք փառաբանենք Լիլի Չուգասզյանին, որովհետեւ ոչ բոլոր ազգերն ունեն այսպիսի մեծություններ»:Նա ընդգծեց, որ Լիլի Չուգասզյանը երբեք չփոխեց իր դժվար արտասանվող ազգանունը, հարազատ մնաց իր արմատներին եւ հասավ աներեւակայելի բարձունքների:
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը նշեց, որ Չուգասզյան ընտանիքը ծագում է Սեբաստիայից, եւ որ Չուգասզյանների գերդաստանում ընդունված է եղել երգելը: Նրա խոսքով, երգչուհու հոր՝ Վահան Չուգասզյանի հոդվածներից մեկը կոչվում է «Հայ մնանք երգով», ու նա հենց այդպես էլ դաստիարակել է դստերը:
Գարեգին Չուգասզյանի ձեւակերպմամբ, Լիլի Չուգասզյանը ծնվել է մեր պատմության ամենածանր տարիներց մեկին՝ 1921 թ, որը մեր հույսերի ու Հայաստանի Հանրապետության կործանման վերջակետն էր: Ու այդ պահին էլ ծնվեց Լիլի Չուգասզյանը՝ հայրենիքը կորցրած գաղթական գնչուի ճակատագիր ստացած հայի ընտանիքում, որն ԱՄՆ-ում պետք է ամեն ինչ սկսեր զրոյից, իսկ նրա դուստրը նվաճեր աշխարհի լավագույն բեմերը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը