Ներքին 4 տարի առաջ - 19:47 04-12-2021

Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է«Արմաթ» ինժեներական լաբորատորիա

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոց, որտեղ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի, ԱՏՁՄ անդամների, մեծաթիվ բաղրամյանցիների և հյուրերի հետ մասնակցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանը:

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված բաղրամյանցի Խաչատուր Պողոսյանի, Գրիգոր Հովսեփյանի, Նարեկ Ղարիբյանի և Թեյմուրազ Մակոյանի անունը կրող ինժեներական լաբորատորիան հիմնադրվել է Րաֆֆի Դեր Մարտիրոսյան և ԱՏՁՄ կողմից: Նորաբաց լաբորատորիայում Բաղրամյան և հարակից համայնքների դպրոցականներն անվճար ձեռք կբերեն ինժեներական գիտելիքներ և կտիրապետեն ծրագրավորման հիմունքներին: Նրանք բացառիկ հնարավորություն կստանան մասնակցելու մասնագիտական և գործարար միջոցառումների, ծանոթանալու ցանցի մյուս դպրոցականների հետ և համատեղ աշխատանքի արդյունքում նորարար գաղափարներ իրագործելու:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորել է տնօրինությանն ու աշակերտներին կրթօջախում տեղեկատվական, տեխնոլոգիական հնարավորությունների ներդրման կապակցությամբ՝ ընդգծելով լաբորատորիայի կարևորությունը և հատկապես այն հանգամանքը, որ կենտրոնը կրելու է Բաղրամյան համայնքից 44-օրյա պատերազմում զոհված 4 հերոսների անունը: «Մի պահ տղաների հայացքի ներքո ես զգացի, որ մենք ունենք մեր սերունդներին կրթելու մեծ ներուժ ու հնարավորություններ: Եվ մեր սերունդները պետք է հենց կրթությամբ ու գիտելիքներով հաղթահարեն մեզ ուղղված հետագա մարտահրավերները և այդկերպ փորձեն արժանին մատուցել մեր հերոսների հիշատակին»,- ամփոփելով իր խոսքը՝ նշել է մարզպետը:

«Արմաթ» լաբորատորիաները գործում են Հայաստանի, Արցախի, Ախալքալաքի տարածքում: Այժմ «Արմաթ»-ի խմբակ-լաբորատորիաների թիվը 602-ն է, որից 17-ն՝ Արմավիրի մարզում:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել