Ներքին 4 տարի առաջ - 20:40 23-02-2022

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել է գարեջրագործության ուսումնափորձարարական լաբորատորիա

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր բացվել է գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիա:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, բուհի դասախոսներ, ներկա և նախկին ուսանողներ, բարերարներ:

Բացման խոսքում նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ագրարային կրթությունը, որի առաջամարտիկը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է, մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի:
«Իմ ցանկությունն է, որ մեր երիտասարդները հավատով և վստահությամբ նախապատվություն տան ագրարային կրթությանը և, ընտրելով այդ ուղղության մասնագիտությունները, լրջորեն զբաղվեն ագրարային ոլորտի զարգացմամբ»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ հնարավոր չէ պատկերացնել արդյունավետ ագրարային կրթություն` առանց արտադրության ընթացքը տեսնելու:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշել է, որ գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիան հիմնվել է Ագրարային համալսարանի երկարամյա գործընկեր «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի և «ԱԳԲԱ ֆեդերացիա» ՓԲԸ-ի աջակցությամբ: Ծրագրի շրջանակում կատարվել է լաբորատորիայի և կից տարածքի վերանորոգում և կահավորում, ձեռք են բերվել գարեջրի թորման հոսքագիծ, անհրաժեշտ սարքավորումներ ու գործիքներ։ «Ուսումնական լաբորատորիայի բացումը սոցիալական գործընկերության և կորպորատիվ պատասխանատվության օրինակելի մոտեցում է, երբ մասնավոր ընկերությունները իրենց նպաստն են բերում ուսումնական միջավայրի ստեղծմանը: Լաբորատորիայի առկայությունը մրցունակ կրթության լավ նախադրյալ է, միաժամանակ` ուսանողակենտրոն կրթության արդյունավետ մոդել»,- նշել է բուհի ռեկտորը` ավելացնելով, որ նորաբաց լաբորատորիան, բացի ուսումնական և փորձարարական նշանակությունից, կօգտագործվի նաև գիտահետազոտական նպատակներով: Շնորհակալություն հայտնելով ծրագրի աջակից մասնավոր ընկերություններին` Վ. Ուռուտյանը համալսարանի անունից շնորհակալագրեր է հանձնել «Երևանի գարեջուր» և «ԱԳԲԱ ֆեդերացիա» ընկերություններին, ինչպես նաև բուհի՝ ուսումնական լաբորատորիայի ստեղծմանը նպաստած նախկին շրջանավարտներին:

Նախարարը ռեկտորի ուղեկցությամբ ծանոթացել է նաև հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության ուսում­նական լաբորատորիային:

Նշենք, որ վերջին երեք տարիներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել են նորարարական ուսումնափորձարարական, հետազոտական նշանակության ավելի քան 35 ենթակառուցվածքներ: Դրանց թվում են՝ «Ֆարմբոտ» ռոբոտային համակարգով օժտված «խելացի» ջերմատունը, Օրգանական գյուղատնտեսության, Սննդամթերքի որակի հսկման, Ընդհանուր քիմիայի լաբորատորիաները, Գնահատման և թեստավորման կենտրոնը, Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը, Ջրային և հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնը, Կաթնամթերքի վարպետաց դպրոցը, Ագրոդրոնների լաբորատորիան, Գինու ուսումնագիտական կենտրոնը, որն արտադրում է «Սերունդ» գինին, ինչպես նաև Շիրակի, Սիսիանի և Վանաձորի մասնաճյուղերում կաթի վերամշակման արտադրամասերը, ջերմատունը, հողի անալիզի լաբորատորիան և այլն:

Առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել Կենսատեխնոլոգիաների ինկուբատորը և Բնապահպանական կենսաքիմիայի լաբորատորիան:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ