Արտաքին 4 տարի առաջ - 19:44 01-12-2021

Մյունխենում պայթյուն է որոտացել․ կա երեք վիրավոր

Մյունխենում պայթյուն է որոտացել երկաթուղային կայարանի մոտակայքում գտնվող շինհրապարակում, ինչի հետևանքով առնվազն երեք մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Bild թերթը։

Պայթյունը տեղի է ունեցել շինարարական աշխատանքների ժամանակ։ Տեղում աշխատում է ոստիկանությունը։ Վտանգավոր գոտին շրջափակվել է, նրա սահմաններից դուրս վտանգ չկա։ Մյունխենի գլխավոր կայարանում գնացքները կանգնեցվել են։

Պարբերականի տվյալներով՝ տեղում պայթել է Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբ։ Տուժածներից մեկը ծանր վիրավորվել է։

Տեղում աշխատում են շտապ փրկարարական ծառայությունների մոտ 50 աշխատակից, իսկ դաշնային ոստիկանության ուղղաթիռը պտտվել է տարածքի վրայով։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
23:42 Լեհաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի