Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:48 01-12-2021

Twitter-ը կհեռացնի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք հրապարակվել են առանց դրանցում պատկերված անձանց համաձայնության

Twitter-ի օգտատերերն այժմ կկարողանան սոցցանցի ադմինիստրացիային տեղեկացնել լուսանկարների և տեսանյութերի մասին, որոնք հրապարակվել են առանց դրանցում ներգրավված անձանց համաձայնության, ընկերության կողմից նման մեդիա ֆայլերը հեռացնելու համար։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։

«Երբ պատկերված անձանցից կամ նրանց պաշտոնական ներկայացուցչից ծանուցում ստանանք, որ նրանք համաձայնություն չեն տվել իրենց պատկերով լուսանկարի կամ տեսանյութի հրապարակմանը, մենք կհեռացնենք այն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ Twitter-ը նշում է, որ նորամուծությունը չի տարածվում հասարակական գործիչների հետ կապված նյութերին, եթե հաղորդագրությունը տեղադրվում է հանրային շահ ներկայացնող ուղեկցող տեքստով կամ բարձրացնում է հանրային քննարկման արժեքը։

Ընկերությունը նաև վստահեցրել է, որ միշտ կփորձի գնահատել ենթատեքստը, որի հետ կապված է հրապարակված նյութը և հաշվի առնել, ի թիվս այլնի, արդյոք նյութը հանրությանը հասանելի է եղել և արդյոք այն լուսաբանվել է լրատվամիջոցներում։

Ամենից շատ դիտված