copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:17 30-11-2021

Հենրիկ Հովհաննիսյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի

Հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստի, գիտության և կրթության ոլորտում ունեցած հաջողությունների համար արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանին կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։

Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը։ Կոչումը շնորհվելու է հայկական հեռուստատեսության հիմնադրման 65 և հեղինակի ծննդյան 85-ամյակների առթիվ։ Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 39 անդամ, երկուսը ձեռնպահ մնացին:

Հենրիկ Վահանի Հովհաննիսյանը ծնվել է 1936 թվականի հունիսի 26-ին։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1958-1961 թվականներին աշխատել է ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ որպես հաղորդավար: 1965 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում: Աշխատել է ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ որպես հաղորդավարական բաժնի գեղարվեստական ղեկավար։ 1990-1991 թվականներին եղել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահ։ ՀՀ նախագահի հրամանագրով 2001 թվականին նշանակվել է հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ: 2003 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում: 2006 թվականին ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ: 2004 թվականից ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի վարիչն է: ՀՀ նախագահի հրամանագրով 2011 թվականին նշանակվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության նախագահի գլխավոր խորհրդական։ Դասավանդել է Երևանի պետական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններում և Գեղարվեստաթատերական ինստիտուտում: Հեռուստատեսությամբ վարել է մի շարք հեռուստահաղորդաշարեր՝ գրքի, լեզվի, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև նարեկյան ընթերցումներ: 2003 թվականին Հենրիկ Հովհաննիսյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով:

Ամենից շատ դիտված

13:36 Նիկո՛լ, չե՛ս հանձնելու. քաղաքացիները նստեցին ճանապարհին
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
12:38 Փակվեց նաև Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում
13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ուշագնաց է եղել
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
22:47 Ոստիկանությունը ապօրինի ձեռնակատիրությամբ է զբաղված
23:17 Ֆիզուլիից Բեռլին ուղիղ չվերթ կա․ թշնամին մեր հողերում պատմություն է ստեղծում, իսկ մենք վախենում ենք մեր պատմությունից