Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:21 07-07-2022

Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Հայազգի անվանի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։

Նուբար Աֆեյանը մասնակցել է կենսաբանական ուղղվածություն ունեցող գիտական և տեխնոլոգիական 20-ից ավելի հաստատությունների հիմնադրմանն ու կայացմանը, հանդես է եկել մարդասիրական նախաձեռնություններով, արժանացել է պետական պարգևների և մրցանակների։ Նա «Moderna» հակակորոնավիրուսային պատվաստանյութն արտադրող ընկերության ղեկավարն է և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը։

ԵՊՀ-ում հանդիսավոր միջոցառման ընթացքում գիտնականը հանդես եկավ ելույթով և պատասխանեց ներկաների և լրատվամիջոցների հարցերին։