Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 09:35 30-11-2021

Ուշագրավ իրավիճակ Տոնոյանի կալանքի երկարացնելու վերաբերյալ դատաքննության ժամանակ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դավիթ Տոնոյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու մասով դատաքննության ժամանակ դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տոնոյանի կալանքի ժամկետը լրանում էր նոյեմբերի 29-ին, եւ դատարանն այդ օրը պետք է քններ եւ որոշեր՝ ԱԱԾ-ի միջնորդած կալանքը երկու ամսով երկարաձգում է, թե ազատ է արձակում:

Դատարանը, սակայն, կասկածելի կերպով Տոնոյանի կալանքի հարցը քննեց նոյեմբերի 24-ին, որից հետո՝ 25-ին, եւ շարունակեց 26-ին, ապա գնաց որոշում կայացնելու: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տոնոյանի հարազատները 26-ին սպասել են որոշման, սակայն որոշումը այդպես էլ չի կայացվել:

Դատական համակարգից լուրեր են հասցրել հարազատներին, որ Տոնոյանի կալանքի երկարացման հարցը պարզ կլինի վարչապետի՝ Սոչի այցի ավարտից հետո: Արդյունքում վարչապետի՝ Հայաստան վերադառնալուց հետո՝ նոյեմբերի 27-ին, զարմանալի զուգադիպությամբ դատարանը վճռեց Դավիթ Տոոյանին եւս երկու ամիս թողնել կալանքի տակ:

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով: ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում»:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն