Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 23:02 29-11-2021

Նշվել է արյան մեջ շաքարի ու խոլեստերինի մակարդակը կարգավորող ամենաէժան համեմունքը

Սննդաբանները նշել են բոլորիս հայտնի ոչ թանկ համեմունքի օգտակար հատկությունները։ Այն մարդու արյան մեջ նվազեցնում է «վատ» խոլեստերինի և նույնիսկ շաքարի մակարդակը։

Ինչպես ասվում է Food.news պորտալի հրապարակման մեջ, խոսքը ամենասովորական սխտորի մասին է, որի օգնությամբ մենք ավելի ախորժելի ենք դարձնում գրեթե ցանկացած ուտեստ։ Բայց պարզվում է, որ իրականում մենք այն ավելի օգտակար ենք դարձնում:

«Այս մթերքն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը՝ փոքրացնելով դրա արտադրությունը լյարդում»,- ասվում է հրապարակման մեջ։

Հետազոտությունների տվյալները ցույց են տվել, որ սխտորն օգնում է նվազեցնել ինչպես ընդհանուր խոլեստերինի, այնպես էլ ուղղակիորեն «վատ» խոլեստերինի մակարդակը, որը սրտանոթային հիվանդությունների պատճառ է դառնում:

Բացի այդ, սխտոր ուտելը կարող է օգնել նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:

Այնուամենայնիվ, սխտորի հետ պետք է ուշադիր վարվել: Հում վիճակում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ դատարկ ստամոքսի լորձաթաղանթի վրա։ Բացի այդ, այս բավականին ագրեսիվ համեմունքը հակացուցված է մասնավորապես ստամոքսի խոցի, պանկրեատիտի, լեղաքարային հիվանդությունների դեպքում։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում