Երևան +15°
Ներքին 2 տարի առաջ - 14:19 29-11-2021

Հայաստանում կառավարում չկա․ 5165-ը հիմնավորում է իր պահանջները

«Քաղաքական դաշտին և հանրությանը համախմբելու հրամայականով ենք հանդես գալիս, մի քանի օր տևած հանրահավաքների ընթացքում համոզվել ենք, որ հանրահավաքն այլընտրանք չունի, և վերկուսակցական այս գործընթացի հաջողությունն այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհն էր»,- ասում է 5165 շարժման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը և ամփոփում,-«արդար է, որ փողոցային պայքարով իշխանության եկածն այդպես էլ գնա. նա ուզուրպացրել է իշխանությունը»։ 5165 շարժման այսօրվա ասուլիսին Oragir.News-ն արդեն անդրադարձել է։ Ասուլիսի մյուս բանախոսը՝ Հովհաննես Ղազարյանը, հանդիպումն ավարտեց Փաշինյանի կառավարության հեռացման ևս մեկ հիմնավորմամբ. «Իշխանության ղեկին հիմա մի մարդ է, ով պարզապես անընդունակ է որևէ հարց լուծելու․ համեմատեք, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանում, ոնց է Ալիևը կառավարում Ադրբեջանը, ինչերի է կարողանում հասնել․ ճանապարհ են կառուցում, օդանավակայան և այլն, ի՞նչ է տեղի ունենում մեզ մոտ․ ակնհայտ տեսնում ենք, որ կառավարումը տապալված է, չկա կառավարում»։