Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:00 29-11-2021

Ալիևն ու Էրդողանը հերթական անգամ խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը հերթական միջազգային հարթակն են օգտագործել՝ խոսելու համար, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և դա կյանքի կոչելու հեռանկարի մասին:

«Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ կազմակերպության անդամ պետությունները կօգտվեն այդ միջանցքից»,- հայտարարել է Իլհամ Ալիևը նախօրեին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում։

Ակիևը նաև գործընկերներին պատմել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող ծրագրերի, վերակառուցման աշխատանքների մասին։