Արտաքին 3 տարի առաջ - 18:04 25-09-2023

Էրդողանը մեկնում է Նախիջևան՝ քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքական «Dunya» լրատվամիջոցը որոշ մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կայանալիք այցի օրակարգի վերաբերյալ: Մասնավորապես նշվում է, որ այցի ընթացքում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները քննարկելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում և ռազմական, տնտեսական ոլորտներում: Օրակարգում է լինելու նաև «Ադրբեջանի հակաահաբեկչական գործողությունը» և «անջատողական» հայկական ուժերի զինաթափման գործընթացը»:

Ըստ աղբյուրի` ակնկալվում է, որ երկու ղեկավարները միջազգային հանրությանը նոր ուղերձներ կհղեն «Զանգեզուրի միջանցքի» բացման համար, որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը։

Աղբյուրը պնդում է, որ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությանն ավելացվել է կետ «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ, այնուամենայնիվ, անցել է 3 տարի և այն դեռևս չի բացվել:

Դիտարկում է արվում, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» իրականանություն դառնա, ապա Թուրքիայից կիրականացվեն ուղիղ ցամաքային փոխադրումներ դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ, ինչպես նաև Ադրբեջան, ինչը կհանգեցնի թյուրքական աշխարհում առևտրային, լոգիստիկ և քաղաքական կապերի էլ ավելի ամրապնդմանը։

Մեկօրյա այցի ընթացքում Էրդողանն Ալիևի հետ կմասնակցի Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը: Թուրքիայի ղեկավարը կմասնակցի նաև Նախիջևանում արդիականացված ռազմական համալիրի բացման արարողությանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում