Արտաքին 4 տարի առաջ - 18:12 27-11-2021

Ֆրանսիայի հյուսիսում թռչնագրիպի վիրուսի օջախ է հայտնաբերվել

Ֆրանսիայի իշխանությունները հայտնել են երկրի հյուսիսում գտնվող թռչնաբուծական ֆերմայում թռչնագրիպի բռնկման մասին։ Այս մասին հաղորդել է երկրի գյուղատնտեսության նախարարությունը։

«Այն ժամանակ, երբ չվող թռչունների պատճառով թռչնագրիպի վիրուսն ակտիվորեն շրջանառվում է Եվրոպայում, Ֆրանսիայում, Նոր դեպարտամենտի Վարամ քաղաքի թռչնաբուծական ֆերմայում նոյեմբերի 26-ին բարձր ախտածին շտամի բռնկում է գրանցվել»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Նշում է նաև, որ «մասնագետները շարունակում են հետազոտությունները՝ օջախի առաջացման պատճառը պարզելու համար»։

Բռնկումից հետո իշխանությունները կրկին դիմել են թռչնաֆաբրիկաների սեփականատերերին՝ կենսաանվտանգության բոլոր կանոնները պահպանելու կոչով:

Այս տարվա սկզբին ֆրանսիական ֆերմաներում թռչնագրիպի վիրուսի շուրջ 400 օջախ է հայտնաբերվել։ Համավարակը զսպելու համար ֆերմերները ստիպված են եղել ավելի քան 3.5 միլիոն բադ և հավ ոչնչացնել:

Թռչնագրիպը սուր վարակիչ վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է մարսողական և շնչառական օրգանները և հանգեցնում թռչունների անկման: Վարակը փոխադրողները սովորաբար վայրի կենդանիներն են։ Հիվանդության շտամների մեծ մասը, ներառյալ H5N8-ը, վտանգավոր չեն մարդու համար:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում