Արտաքին 5 տարի առաջ - 09:00 11-03-2021

COVID-19-Ի ԹԵՍՏԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԵՂԾ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԼԻՆԵԼ ՎԻՐՈՒՍԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ. ՓՈՐՁԱԳԵՏ

COVID-19-ի թեստ կատարելիս որոշ հիվանդների բերանըմպանում վարակը կարող է բացակայել, իսկ դա խոչընդոտ է ճիշտ ախտորոշման համար: Այս մասին հայտարարել է Սեչենովի համալսարանի բժշկական մակաբուծաբանության, արևադարձային և փոխանցվող հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշևը, հաղորդում է «Իզվեստիա» թերթը:

«Այժմ բավականաչափ թեստեր կան, և դրանց տեխնիկական զգայունության վերաբերյալ հարցեր չկան: Խնդիրն այլ է. վարակակիրների զգալի մասի, հատկապես ծանր հիվանդների բերանըմպանում վիրուսն ուղղակի չկա, իսկ բրոնխներից քսուք վերցնելը չափազանց վտանգավոր է բժշկի համար»,- ասել է Լուկաշևը:

Նրա խոսքերով, հենց դա է նոր տիպի կորոնավիրուսի առանձնահատկությունը, քանի որ վիրուսը հնարավոր չէ հայտնաբերել առկա կենսանյութում:

«Այսպիսի իրավիճակը բնորոշ է միայն նոր կորոնավիրուսին, քանի որ կորոնավիրուսի ուրիշ տեսակները բազմանում են բերանըմպանում և քիթըմպանում, որտեղ դրանք հեշտությամբ կարելի է գտնել»,- հաղորդել է Լուկաշևը:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում