Արտաքին 4 տարի առաջ - 09:08 27-04-2022

Չինաստանում գրանցվել է H3N8 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

Չինաստանում գրանցվել է թռչնագրիպի H3N8 շտամով մարդու վարակման առաջին դեպքը։ Այս մասին հաղորդել է BNO News լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՉԺՀ-ի Առողջապահության ազգային հանձնաժողովին։
Հաղորդվում է, որ վարակվողը կենտրոնական Հենան նահանգի Չժումադյան քաղաքի չորսամյա բնակիչ է։ Նա վարակվել է ապրիլի 5-ին՝ տնային թռչնի հետ շփման արդյունքում։ Երեխան հոսպիտալացվել է ապրիլի 10-ին։ Նշվում է, որ վարակվածի բոլոր հարազատներն առողջ են։
Հանձնաժողովի նախնական գնահատմամբ, H3N8 շտամը «մարդկանց արդյունավետ վարակելու ունակություն դեռևս չունի», ուստի լայնածավալ համավարակի վտանգը մեծ չէ։
H3N8 գրիպի շտամը հանդիպում է թռչունների, շների և ձիերի մոտ: Մինչ այժմ վիրուսի այս շտամի մարդուն փոխանցման պաշտոնապես գրանցված ոչ մի դեպք չի եղել։ Միաժամանակ գործակալությունը նշում է, որ H3N8-ը կարող է 1889-1890 թվականների գրիպի համավարակի պատճառը լինել, որը մոտ 1 մլն մարդու կյանք էր խլել։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում