Խոսք 4 տարի առաջ - 14:22 27-11-2021

Ադրբեջանը իր վրա ոչ մի պարտավորություն չի վերցրել. Դավիթ Շահնազարյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում է
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքի, 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։

Oragir.News-ը երեկվա հանդիպման վերաբերյալ զրուցեց քազաքագետ Դավիթ Շահնազարյանի հետ, ով երեկվա եռակողմ հանդիպման վերաբերյալ տվեց հետևյալ մեկնաբանությունը.

«Այս փաստաթղթում որևէ խոսք չկա այն մասին, թե ինչպե՞ս է կարգավորվելու Արցախի հարցը, որոշվելու նրա կարգավիճակը, և խաղաղություն հաստատելու կողմերի միջև, որն ակնհայտորեն Ադրբեջանի պարտադրանքն է։ Ադրբեջանի նախագահն անգամ իր ելույթում չի արտաբերել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, իր ողջ տեսքով ցույց տալով, որ այդպիսի սուբյեկտ այլևս գոյություն չունի։ Այս հայտարարությունը անուղղակի կերպով հաստատել է դա։ Կողմերը պայմանավորվել են գնալ երկու պետությունների միջև սահմանազատման, որը նախորդ կետի շարունակությունն է։ Եվ ակնհայտ է, որ առանց Արցախի կարգավիճակի հաստատման, սահմանազատումը բերելու է Ադրբեջանի կողմից նրա կլանմանը և հայաթափմանը։ Ադրբեջանը իր վրա ո՛չ գերիների հանձնման, ո՛չ Հայաստանի սուվերեն տարածքից զորքերի հեռացման, ո՛չ Արցախի որևէ տարածքի դեօկուպացման վերաբերյալ ոչ մի պարտավորություն չի վերցրել, բացառապես ոչ մի պարտավորություն։ Կողմերը պայմանավորվել են միայն տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման մասին, որն ակնհայտ ռուս-թուրք-ադրբեջանական օրակարգ է, և առաջին հերթին ծառայում է նրանց տնտեսական շահերին։ Ես չգիտեմ, թե ինչ է շահել Հայաստանը՝ այս հայտարարությունը ստորագրելով։ Այն անձը, որը փորձում է ներկայացանել Հայաստանը, և իր ստորագրությունը դրել է այս փաստաթղթի տակ, գուցե կարողանա դա բացատրել՝ ևս երկու ժամ ծռմռվելով և իր ընտրողների ուղեղները լվանալով։ Ես գիտեմ միայն մի բան՝ պետք է մոբիլիզացվենք, դիմադրենք, և թույլ չտանք մեր հայրենիքը մաս-մաս հանձնել թշնամուն։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ
22:10 Էլ ինչ է զգում Աննա Հակոբյանը․ անպատված ՊՊԾ-ն կարձագանքի՞ արդյոք