copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:14 27-11-2021

Շվեյցարիայի ԱՆ-ն գնահատել է պատվաստանյութերի արդյունավետությունը COVID-19-ի նոր շտամի դեմ

Կորոնավիրուսի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերը կարող են ավելի քիչ արդյունավետ լինել COVID-19-ի նոր տարբերակի դեմ, ասվում է Շվեյցարիայի հանրային առողջության դաշնային գրասենյակի հայտարարության մեջ։

«Հավանական է, որ նախորդ պատվաստանյութերը (կորոնավիրուսի դեմ) ավելի քիչ արդյունավետ կլինեն (նոր տարբերակի դեմ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նաև հայտարարել է, որ նոր տարբերակն ավելի տրանսմիսիոն է, քան «դելտա» շտամը, որը նախկինում գերիշխող էր դարձել ամբողջ աշխարհում։