ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հանդիպել է ԵՄ ծրագրի ներկայացուցիչների հետ
copy image url

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հանդիպել է ԵՄ ծրագրի ներկայացուցիչների հետ

Ներքին 3 տարի առաջ - 17:39 26-11-2021

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական միության «Էլեկտրոնային արդարադատության մշակման և իրականացման լուծումները» ծրագրի տեխնիկական աջակցության թիմին՝ Կեստուտիս Վասկևիսիուսի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Բաղդասարյանն արձանագրել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ «Հայաստանի թվայնացման ռազմավարության» հիման վրա և բարձր է գնահատել դրան ուղղված միջոցառումների իրականացմանը ԵՄ ցուցաբերած աջակցությունը։

Նշվում է, որ հանդիպման շրջանակներում քննարկվել են ներդրման տարբեր փուլերում գտնվող էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի և քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային համակարգի փոխկապակցման հնարավորության հարցերը։

Ամենից շատ դիտված