Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:43 01-10-2022

Ինչ է հայտարարագրել գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալը

Oragir.news-ը ներկայացնում է, ՀՀ գլխովոր դատախազի նորանշանակ տեղակալ, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի նախկին դատախազ Արթուր Պողոսյանի հայտարարագիրը։

Պողոսյանը պաշտոնը ստանձնել է 2020 թ-ի մայիսի 15-ին, մինչ այդ նա եղել է Լոռու մազի դատախազի տեղակալը։ Պաշտոնը ստանձնելու օրերին մամուլը գրեց, որ Պողոսյանը այն ժամանակվա ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամայանի ընկերն է։

2021 թ-ի տարեկան հայտարարագիրը նա ներկայացրել է 2022 թ- մայիսին։

Տարեսկզբին նա հայտարաագրել է 2 բնակարան Վանաձոր քաղաքում, որոնցից մեկի միանձնա սեփականատերն է 2009 թ-ից, մյուսինը՝ 2014 թ-ից։ Տարվա ընթացքում ձեռք է բերել ևս մեկ բնակարան և մեկ ավտոտնակ Վանաձորում, որոնցից միայն ավտոտնակի արժեքն է հայտարարագրել՝ 95 100 դրամ։

Սակայն տարեվերջին՝ որպես առկա անշարժ գույք հայտարարագրել է 2014 թ-ից առկա բնակարանը և 2021 թ-ին ձեռք բերած ավտոտնակը։ Միաժամանակ, նա հայտարարագրել է բնակարան Երևանի Արաբկիր համայնքում, որը թեև պատկանում է Հասմիկ Բադալյանին ու Տիգրան Ստեփանյանին, սակայն այն տնօրինում է Պողոսյանը։

Տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պողոսյանը չի հայտարարագրել։ Փոխարենը հայտարարագրել է տարվա ընթացքում վերցրած փոխառությունները, որոնցից 25 մլն 977 հազար դրամը և 3 մլն 240 հազար դրամը, որոնք վերցրել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ից։

Տարեվերջին Պողոսյանն հայտարարագրել է 4500 դոլար և 1 մլն դրամ բանկային ավանդները։ Դրամական միջոցներից տարեվերջին հայտարարագրել է 785 հազար 337 դրամ բանկային հաշվի միացորդը, ինչպես նաև 4 մլն դրամ և 20 հազար դոլար կանխիկ դրամական միջոցները։

Տարվա ընթացքում նրա ստացված եկամուտը կազմել է 32 մլն 231 հազար դրամ և 8500 դոլար, որից 9 մլն 522։հազար դրամը՝ ԱԱԾ-ից ստացած աշխատավարձն է, 21 մլն 647 հազար 500 դրամը՝ «ՎՏԲ Հայաստան» բանկից ստացած վարկային փոխառությունը, 8500 դոլարը՝ գույքը օտարելուց ստացված եկամուտը, ևս 1 մլն 61 հազար դրամը՝ Պետական եկամուտների կոմիտեից ստացված պարգևավճարն է։

Տարվա ընթացքում նա վերցրած վարկերի մայր գումարը կազմել է 21 մլն 541 հազար դրամ և 3 մլն 427 հազար 628, որոնց մարմանն ուղղված վճարումները տարվա ընթացքում կազմել է 3մլն 195 հազար 678 դրամ։

Ամենից շատ դիտված