Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:14 26-11-2021

Ինչու՞ են բերման ենթարկել շարժման մասնակիցներին. մանրամասնում է Սոֆյա Հովսեփյանը

«Զարթոնք» և «5165» կուսակցությունների նախաձեռնած «Ազատագրում» շարժումը արդեն հինգերրորդ օրն է՝ շարունակում է պայքարը։ Սակայն այսօր՝ մինչ 18:30-ին հանրահավաքի սկսվելը մամուլում լուր տարածվեց, որ ցերեկը Ոստիկանությունը շարժաման անդամներ Արա Զոհրաբյանին, Մենուա Սողոմոնյանին, Սևակ Հակոբյանին, Վազգեն Պետրոսյանին, Վահագն Չախալյանին և ևս մի քանիսին բերման է ենթարկել Կենտրոն և Էրեբունի բաժիններ։

Oragir.news-ը կապ հաստատեց շարժման անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ՝ հասկանալու շարժման անդամներին բերման ենթարկելու պատճառը, որն ասաց. «Մի քանի րոպե առաջ բոլորին ազատ արձակեցին 16:43-ի դրությամբ։ Փորձել ենք ակցիա իրականցնել, դրա համար բերման են ենթարկել։ Իրականում ես Ձեզ ասեմ, որ փողոցում էլ, հենց տեսնում են ակցիա անողներին, անհիմն կանգնեցնում են մեքենաները, փորձում են ստուգել, բերման ենթարկել և այլն։ Սա մեզ չի կաշկանդի և այսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում կշարունակենք խաղաղ ցույցերը»։

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում

Ձեզ գուցե հետաքրքրի