Արտաքին 4 տարի առաջ - 10:43 20-11-2021

Կանադայում թույլատրվել է COVID-19-ի դեմ պատվաստել 5-11 տարեկան երեխաներին

Կանադան թույլատրել է 5-11 տարեկան երեխաներին պատվաստել Pfizer-BioNTech-ի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով։ Այս մասին հայտարարել է Կանադայի առողջապահության դեպարտամենտը։

Գերատեսչությունը 5-ից 11 տարեկան երեխաների համար հաստատել է Pfizer-BioNTech-ի Comirnaty COVID-19-ի դեմ պատվաստանյութը, որն առաջին հաստատված պատվաստանյութն է այդ տարիքային խմբում օգտագործելու համար: Ընդ որում, ընկերությունը դիմումը ներկայացրել է հոկտեմբերի 18-ին։

«Առկա ապացույցների մանրամասն և անկախ գիտական ​​վերլուծությունից հետո դեպարտամենտը եկել է եզրակացության, որ 5-11 տարեկան երեխաների համար այս պատվաստանյութի առավելությունները գերակշռում են ռիսկերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչ այս Կանադայում Pfizer-BioNTech-ի պատվաստանյութն օգտագործվում էր 12 տարեկանից բարձր անձանց համար: Ընդ որում, երեխաների դեղաչափը երեք անգամ պակաս (30-ի փոխարեն 10 միկրոգրամ) կլինի մեծահասակների համար կիրառվողից։ Մանկական պատվաստանյութը նույնպես անհրաժեշտ կլինի ներարկել երկու անգամ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը