Արտաքին 4 տարի առաջ - 13:33 06-12-2021

Բրազիլիայում երկու նորածնի սխալմամբ պատվաստել են COVID-ի դեմ

Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում բուժքույրը սխալմամբ երկու երեխայի Pfizer/BioNTech կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ներարկել։ Երեխաները շտապ հոսպիտալացվել են, հաղորդել է UOL հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, Սորոկաբա քաղաքում։ Երկու ամսական աղջկան և չորս ամսական տղային կապույտ հազի, դիֆթերիայի, քարացման, հեպատիտ B-ի և B տիպի հեմոֆիլիուս վարակի դեմ պլանային պատվաստման փոխարեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ներարկվել։

Միջադեպի հետևանքով երկու երեխաների ջերմությունը բարձրացել է և փսխում է սկսվել։ Նրանք առնվազն մեկ շաբաթ կգտնվեն բժիշկների հսկողության տակ:

Բուժքույրը հեռացվել է աշխատանքից. նրա նկատմամբ ծառայողական ստուգում է սկսվել։

Ինչպես տեղեկացնում է հեռուստաալիքը, նորածինների կորոնավիրուսի դեմ պատվաստման նման դեպքեր գրանցվել են նաև երկրի այլ մարզերում։ Եվ ամեն անգամ դեղամիջոցի նկատմամբ արձագանքը նույնն է եղել:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ