Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:22 19-11-2021

Ավստրալիայում ածխաթթու գազի արտանետումները որոշել են կրճատել գարեջրի օգնությամբ

Ավստրալացի գարեջրագործները որոշել են փրկել աշխարհը: Նրանք առաջարկում են բռնել և միկրոջրիմուռներին կերակրել ածխաթթու գազի արտանետումները, որոնք առաջանում են նրա ֆերմենտացիայից հետո: Այս մասին գրում է Reuters-ը։

Փորձագետները պարզել են, որ մեկ ծառը երկու օրվա ընթացքում կլանում է ածխածինը 6 տուփ գարեջրի արտադրությունից:

Ելնելով դրանից՝ Սիդնեյի Young Henrys ընկերության աշխատակիցները գիտնականների հետ համատեղ ստեղծել են երկու բիոռեակտոր։ Դրանում տեղադրել են տրիլիոն միկրոօրգանիզմներ, որոնք կլանում են ածխածինը և արտազատում թթվածին։

«Մենք կարող ենք ոչնչացնել մեր ամբողջ տարածքը և ծառեր տնկել, բայց տարիներ կպահանջվեն, մինչև նրանք կլանեն նույն քանակությամբ ածխաթթու գազ և արտադրեն նույն քանակությամբ թթվածին: Սա հրաշալի լուծում է քաղաքային միջավայրում ածխածնի որսի համար»,- ասել է Young Henrys-ի հիմնադիրներից մեկը՝ Օսկար ՄաքՄահոն:

Այժմ գիտնականները ծրագրում են փորձարկել այս տեխնոլոգիան՝ չեզոքացնելու համար մեթանի արտանետումները ֆերմաներում:

Ձեզ գուցե հետաքրքրի