Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:23 27-07-2022

Ռուսաստանը նորից, գրեթե կիսով չափ, կրճատել է «Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումը Եվրոպա

«Հյուսիսային հոսք-1»-ով ռուսական գազի օրական հոսքը կրճատվել է մինչև 31 միլիոն խորանարդ մետր՝ երեքշաբթի օրվա 65 միլիոն խորանարդ մետրից, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Gascade գազափոխադրող օպերատորին։

Սա սպասելի, թեև Եվրոպայի համար տհաճ իրողություն է. ռուսական կողմը վերանորոգման նպատակով ևս մեկ Siemens տուրբին է անջատել, դեռևս չգործարկելով մյուսը, որը, չնայած պատժամիջոցներին, պետք է Կանադայից ՌԴ հասներ Գերմանիայի տարածքով։

Մինչ այս, պարապուրդի էր մատնված ամբողջ գազատարը՝ նաև վերանորոգման պատճառով, որից հետո վերսկսվեցին մատակարարումները նախագծային հզորության 40%-ի մակարդակով։ Հիմա այն կկազմի մոտ 20%։

Եվրոպան կարծում է, որ գազի մատակարարման կրճատումների իրական պատճառը քաղաքական է, և Մոսկվան «Հյուսիսային հոսք-1»-ը որպես էներգետիկ զենք է օգտագործում ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ։ Նախօրեին ԵՄ երկրները պայմանավորվել են օգոստոսից մարտ ընկած ժամանակահատվածում գազի սպառումը կամավոր 15% կրճատելու մասին, որպեսզի պաշարները բավարարեն ձմռանը գոյատևելու համար։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում