Ավելին 4 տարի առաջ - 20:51 18-11-2021

Նշվել է այն միկրոտարրը, որի պակասը հանգեցնում է սակավարյունության և սպիտակ մազերի

Պղինձը ամենակարևոր միկրոտարրերից մեկն է, և չնայած այն հանգամանքին, որ մարդու օրգանիզմը դրա կարիքը շատ քիչ ունի, այն կարևոր գործառույթներ է կատարում, հայտնում է NV.ua պարբերականը։ Պղինձը էներգետիկ նյութափոխանակությունը կարգավորող ֆերմենտների մի մասն է, մասնակցում է շնչառական համակարգի աշխատանքին, ոսկրային և շարակցական հյուսվածքների ձևավորմանը և նպաստում հեմոգլոբինի ձևավորմանը։

Պղինձը նաև անհրաժեշտ է նյարդային համակարգի բնականոն գործունեության համար: Այն մբարձրացնում է ինսուլինի յուրացումը և նպաստում ածխաջրերի ավելի ամբողջական յուրացմանը: Այն ունի մեկ այլ գործառույթ ևս․ մելանինի կազմության մեջ է մտնում և պատասխանատու է մազերի և մաշկի պիգմենտացիայի համար:

Պղնձի դեֆիցիտի նշաններից են վաղաժամ ճերմակելը, մասնակի ճաղատությունը։ Պղնձի պակասը կարող է նաև անեմիա առաջացնել: Այս ամենը կարող է ուղեկցվել ախորժակի և քաշի կորստով։

Սակայն պատահում է, որ պղինձն օրգանիզմում նորմայից ավել է լինում․ այդ դեպքում դրա օգտագործումը պետք է սահմանափակվի։ Բայց դա ավելի հաճախ տեղի է ունենում գենետիկորեն պայմանավորված՝ ​​Վիլսոնի հիվանդության դեպքում:

Պղինձը կա շատ մթերքներում՝ ամբողջահատիկ ցորենով թխված հացում, վարսակի և հնդկաձավարի մեջ, ընդեղենում, սերմերում, սունկի, կակաոյի մեջ, խոտաբույսերում, շատ բանջարեղեններում և մրգերում, կենդանական ծագման մթերքներում:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին