Արտաքին 5 տարի առաջ - 09:50 16-07-2021

Ռուսթավում 27 տարեկան երիտասարդին սպանել են հովանոցի ու երկար մազերի պատճառով. լրատվամիջոցներ

Վրացական Ռուսթավ քաղաքում սպանություն է տեղի ունեցել: Փողոցում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում 27-ամյա Գեորգի Աբուլաձեն սառը զենքով բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Երիտասարդը տեղում մահացել է: Նրա 26-ամյա ընկերը նույնպես վիրավորվել է և հոսպիտալացվել: Նրան շտապ վիրահատել են:

Ինչպես հայտնում է «Մտավարի Արչի» հեռուստաընկերությունը, վկայակոչելով տեղի բնակիչների պատմածները, վիճաբանությունը ծագել է տղաների արտաքին տեսքի պատճառով: Հանցագործներին գրավել է այն փաստը, որ նրանցից մեկը հովանոց էր բռնել, իսկ մյուսը երկար մազեր ուներ: Տղամարդկանց միջև նախ տեղի է ունեցել զուտ վիճաբանություն, բայց հետո այն վերածվել է դանակահարության:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը բերման է ենթարկել երկու մեղադրյալի՝ 2001 թ. ծնված Ն. Դ.-ին և 1986 թ. ծնված Գ. Կ.-ին, հարուցվել է քրեական գործ: Հետաքննությունը կատարվում է «կանխամտածված սպանություն», «դիտավորյալ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներով» և «հանցագործության մասին չհայտնելու» հոդվածներով, հայտնում է SOVA-ն:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին